Թուրքիայի մեջլիսի նախագահը կայցելի «օկուպացված» Շուշի և Վարանդա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i146690-Թուրքիայի_մեջլիսի_նախագահը_կայցելի_օկուպացված_Շուշի_և_Վարանդա
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Մուստաֆա Շենթոփն Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա խորհրդարանի նախագահների եռակողմ առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով մեկնել է Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2021 13:43 Asia/Tehran
  • Թուրքիայի մեջլիսի նախագահը կայցելի «օկուպացված» Շուշի և Վարանդա

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Մուստաֆա Շենթոփն Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա խորհրդարանի նախագահների եռակողմ առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով մեկնել է Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Հուլիսի 27-ին Բաքվում կայանալիք հանդիպմանը տեղի կունենա «Բաքվի հռչակագրի» ստորագրման արարողությունը: Արարողությունից առաջ Շենթոփը, ինչպես նաև մյուս խորհրդարանների նախագահները կհանդիպեն Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հուլիսի 28-ին ակնկալվում է Թուրքիայի մեջլիսի նախագահի հանդիպումն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Թուրքիա վերադառնալուց առաջ նա այցելելու է ադրբեջանական ուժերի կողմից «օկուպացված» Շուշի և Վարանդա (Ֆիզուլի):