Իրաք. Առանց Իրանական գազի, մենք կկանգնեինք աղետի առջև
Անդրադառնալով երկրում էլեկտրաէներգիայի զգալի պակասին, Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարության ղեկավարն ասել է, որ եթե իրանական գազը չօգտագործվեր էլեկտրակայաններին վառելիք մատակարարելու համար, Իրաքը կհայտնվեր աղետի մեջ:
Ադել Քյարիմն ասել է.«Իրաքին անհրաժեշտ է 35,000 մեգավատ էլեկտրաէներգիա, էներգետիկ ցանցը կայունացնելու համար, իսկ արտադրության ներկա ծավալը կազմում է ընդհամենը 19,500 մեգավատ»:
«Էլեկտրաէներգիայի հարցում ֆինանսական հատկացումների չօգտագործումը մեծ ազդեցություն է ունեցել այդ էլեկտրաէներգիայի ապահովման վրա, և էլեկտրաէներգիայի նախարարությունն այս տարվա բյուջեից դեռ ոչ մի դինար չի ստացել»,- նշել է Քյարիմը:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի հենասյուները պաշտպանելու դժվարությանը, Քյարիմն ասել է.«Երկրում կա ավելի քան 35,000 հենասյուն և անվտանգության ուժերն իրենց ամբոջ ջանքերը գործադրել են դրանք պաշտպանելու համար»: