Թուրքիան անհնարին է համարում թուրք-ադրբեջանական միասնական բանակի ստեղծումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i147012-Թուրքիան_անհնարին_է_համարում_թուրք_ադրբեջանական_միասնական_բանակի_ստեղծումը
Թուրքիան ստ իպված է մեկ անգամ ևս հերքել երկրի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփի Բաքվում արած հայտարարությունը թուրք-ադրբեջանական միասնական բանակի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2021 15:24 Asia/Tehran
  • Թուրքիան անհնարին է համարում թուրք-ադրբեջանական միասնական բանակի ստեղծումը

Թուրքիան ստ իպված է մեկ անգամ ևս հերքել երկրի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփի Բաքվում արած հայտարարությունը թուրք-ադրբեջանական միասնական բանակի մասին:

Անկարայի Յըլդըրըմ Բեյազիտի անվան համալսարանի դասախոս, Անկարայի ռուսագիտության ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Սալիհ Յըլմազը Lenta.ru- ին տված հարցազրույցում ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի կարող միասնական բանակ ստեղծել Ադրբեջանի հետ, քանի որ վերջինը դաշինքի անդամ չէ:

Յըլմազը նշել է, որ Ռուսաստանին չպետք է անհան գստացնի Անկարայի և Բաքվի սերտ համագործակցությունը պաշտապնության ոլորտում, քանի որ նման համագործակցություն Մոսկվան ունի Երևանի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ ու հիշեցրել է Գյումրիում հայ-թուրքական սահմանին գործող ռուսական ռազմաբազայի մասին:

Քաղաքագետի կարծիքով՝ Կովկասում խաղաղությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ ռուս-հայկական ռազմական համագործակցությունը չի սպա ռնում Թուրքիային, թուրք-ադրբեջանականն էլ Ռուսաստանի դեմ չէ:

Յըլմազը ան հիմն է համարել նաև խոսակցությունները «թյուրքական ՆԱՏՕ»-ի ստեղծման մասին: Նրա համոզմամբ նման կազմակերպություն ստեղծելու անհրա ժեշտություն չկա: «Թուրքիան բոլոր թյուրքական երկրներին մեկ բանակում հավաքելու ձգտում չունի», նշել է Յըլմազը:

yerevan-times.com