Սիոնիստական ​​ռեժիմը լրտեսում է Ադրբեջանի պաշտոնատարներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i147218-Սիոնիստական_ռեժիմը_լրտեսում_է_Ադրբեջանի_պաշտոնատարներին
Իսրայելական NSO (Pegasus) ընկերության լրտեսող ծրագրերը գաղտնալսել են Ադրբեջանի պաշտոնատար անձանց բջջային հեռախոսները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2021 12:17 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմը լրտեսում է Ադրբեջանի պաշտոնատարներին

Իսրայելական NSO (Pegasus) ընկերության լրտեսող ծրագրերը գաղտնալսել են Ադրբեջանի պաշտոնատար անձանց բջջային հեռախոսները:

Ըստ «Ազադ Սուզ» գործակալության, Ադրբեջանում կոռուպցիայի դեմ պայքարող լրագրողների կենտրոնը հայտարարել է, որ իսրայելական լրտեսող  (Pegasus) ծրագիրը գաղտնալսում է Ադրբեջանի նախագահի կնոջ, առաջին փոխնախագահ՝ Մեհրիբան Ալիևայի  և ավելի քան հազար լրագրողների ու պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաների բջջային հեռախոսները:

Հաղորդման համաձայն, «Պեգասուս» լրտեսական ծրագիրն օգտագործել է Պետական ​​պահպանության ծառայության գաղտնի կազմակերպությունը՝ գեներալ Բիգլեր Այուբովի գլխավորությամբ, որը նաև զբաղեցնում է Ադրբեջանի նախագահի պաշտպանությունը, տվյալ անձանց վերահսկելու համար:

Ավելի վաղ, Իսրայելի լրտեսական գործակալության (Մոսադ) կողմից ապացույցներ են հրապարակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի գաղտնալսման մասին:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Մոսադը մեծ ներկայություն ունի Ադրբեջանում և թափանցել է այդ երկրի տարբեր կառույցներ: