Թուրքիան մերժել է հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու Իսրայելի առաջարկը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i147486-Թուրքիան_մերժել_է_հրդեհաշիջման_աշխատանքներին_աջակցելու_Իսրայելի_առաջարկը
Թուրքիան մերժել է երկրում բռն կված անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու Իսրայելի առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Ahval գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2021 14:05 Asia/Tehran
  • Թուրքիան մերժել է հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու Իսրայելի առաջարկը

Թուրքիան մերժել է երկրում բռն կված անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու Իսրայելի առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Ahval գործակալությունը:

Թուրքիայի արտգործնախարարությունից Իսրայելին հայտնել են, որ վերահսկում են իրավիճակը և այս պահին օգնության կարիք չունեն:

Թեպետ Թուրքիան մե րժել է Իսրայելի աջակցությունը, Իսպանիայի ու Խորվաթիայի հրշեջ օդանավերը ներգրավվել են հրդեհաշիջման աշխատանքներին: Եվրոպական այս երկրները միացել են ռուսական, իրանական, ուկրաինական ու ադրբեջանական թիմերին:

Հանգստյան օրերին Թուրքիան օգնություն էր խնդրել Եվրամիությունից աննա խադեպ հրդեհների դեմ պայքարում:

Աղետի զոհ է դարձել 8 մարդ, կան հարյուրավոր տուժածներ: Ընդհանուր առմամբ, երկրի 30 նահանգում արձանագրված կրա կի 137 օջախները մարվել են, սակայն դեռևս 9 օջախի դեմ պայքար է գնում, ինչը ահ ու սա րսափ, ինչպես նաև խու ճապ է առաջացրել բնակչության շրջանում: