Թուրքիայի ցամաքային ուժերը նոր հրամանատար ունեն
Օգոստոս 04, 2021 16:06 Asia/Tehran
Թուրքիայի զինված ուժերում գեներալների և ծովակալների թիվն ավելացվել է՝ 240-ից հասնելով 266-ի:
Համապատասխան որոշումն ընդունվել է Բարձրագույն զինվորական խորհրդի նիստին, որը նախագահել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Խորհրդի որոշմամբ՝ Թուրքիայի ցամաքային ուժերի նոր հրամանատար է նշանակվել գեներալ Մուսա Ավսևերը:
Որոշում է ընդունվել նաև մեկ տարով երկարացնել ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Հասան Քյուչուքաքյուզի և ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ադնան Օզբալի պաշտոնավարման ժամկետները:
armenpress.am
Պիտակ