Բաշար ջաֆարի. Սիոնիստական ագրեսիան սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար
Սիրիայի փոխարտգործնախարարը դատապարտել է այդ երկրի ազգային ինքնիշխանության դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի ագրեսիան և նշել, որ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան վտանգում է տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը:
Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Բաշար Ջաֆարին Դամասկոսում հանդիպել է ՄԱԿ-ի զինադադարի մոնիթորինգի կոմիտեի նախագահ Ալան Դոյլի հետ: Կողմերը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները:
Ջաաֆարին հավելել է, որ ՄԱԿ-ի զինադադարի մոնիթորինգի կոմիտեն պետք է Անվտանգության խորհրդին զեկուցի Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի և հրադադարի ռեժիմի խախտման մասին:
Ավելի վաղ, Սիրիայի ԱԳՆ -ն հայտարարություն էր տարածել՝ ՄԱԿ -ին և Անվտանգության խորհրդին կոչ անելով պատասխանատվություն ստանձնել և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Թել Ավիվի ներխուժումը Սիրիայի տարբեր հատվածներ կանխելու ուղղությամբ:
Սիոնիստական ռեժիմը անցած երեքշաբթի երեկոյան հրթիռակոծոել է Սիրիայի հարավային Կունեյտրա նահանգը:
Սիոնիստական ռեժիմը ահաբեկիչներին աջակցելու նպատակով մշտապես թիրախավորում է սիրիական բանակի դիրքերն ու ենթակառուցվածքները: