Սիոնիստական ռեժիմը պատասխանատու է Գազայի պաշարումը շարունակելու ցանկացած հետևանքի համար
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը, հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի կառավարությունը պատասխանատու է Գազայի հատվածի պաշարումը շարունակելու և տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի սրման ցանկացած հետևանքի համար:
Ըստ Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի, ՀԱՄԱՍ-ի խոսնակ Ֆուզի Բարհումը կիրակի օրը հավաստիացրել է, որ Գազայի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ քաղաքականությունը սրում է լարվածությունը տարածաշրջանում:
Բարհումը նշել է, որ Պաղեստինի ժողովուրդը ոչ մի դեպքում չի ընդունի Սիոնիստական զավթիչ ռեժիմի քաղաքականությունը և պաղեստինցիների ազգային իրավունքների ոտնահարումը, և կշարունակի պայքարել իր զրկված իրավունքների վերականգնման համար:
Սիոնիստական ԶԼՄ-ները կիրակի առավոտյան հայտնեցին, որ այդ ռեժիմի ռազմական ինքնաթիռները հարձակվել են Գազայի կենտրոնում գտնվող Սալահեդդին շրջանի վրա:
2006թ. ի վեր, Գազայի գոտին Իսրայելի կողմից ծովային, ցամաքային ու օդային շրջափակման է ենթարկվել և այդ տարածքի բնակիչները բազում խնդիրներ են դիմագրավում: