Բաղդադում իրականացված պայթյունի հետեւանքով տասնյակ ուխտավորներ են զոհվել ու վիրավորվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i14953-Բաղդադում_իրականացված_պայթյունի_հետեւանքով_տասնյակ_ուխտավորներ_են_զոհվել_ու_վիրավորվել
Բաղդադի հարավ-արեւմուտքում առնվազն յոթ մարդ Է զոհվել պայթանյութով հանդերձված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով, կան տասնյակ տուժածներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2016 18:38 Asia/Tehran
  • Բաղդադում իրականացված պայթյունի հետեւանքով տասնյակ ուխտավորներ են զոհվել ու վիրավորվել

Բաղդադի հարավ-արեւմուտքում առնվազն յոթ մարդ Է զոհվել պայթանյութով հանդերձված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով, կան տասնյակ տուժածներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զոհերի ստույգ թվաքանակի մասին տվյալները ճշտվում են: «Ասոշիեյթեդ պրես» գործակալության տվյալներով, որը վկայակոչում Է ոստիկանությանը, զոհվել Է 13 եւ տուժել 28 մարդ:

Ինչպես հաղորդվում Է, հարձակման թիրախը եղել Է շիա ուխտավորների խումբը: «Ֆրանսպրես»-ի աղբյուրների տվյալներով՝ սպանվածների թվում կան կանայք ու երեխաներ:

Ներկայում Բաղդադի հյուսիս են ուղեւորվում տասնյակ հազարավոր շիա ուխտավորներ: Այնտեղ Է գտնվում շիա իմամ Մուսա ալ Քազիմի դամբարանը:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Մինչդեռ այս գրոհը հիշեցնում Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից կազմակերպվող հարձակումների գործելակերպը:

Անցյալ շաբաթվա վերջին Բաղդադում տեղի Է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, որի հետեւանքով 21 մարդ Է զոհվել: Բաղդադում մի շարք պայթյուններ են իրականացվել ապրիլի սկզբին, զոհերի թիվը հասել Է 25-ի:

Ապրիլի սկզբից Իրաքի մայրաքաղաքում կատարված հարձակումների զոհերի թիվը գերազանցել Է 50-ը: