ԻԼԻՊ-ի ներխուժումից յոթ տարի անց, հնչել է Մոսուլի եկեղեցու զանգը
(last modified Sun, 19 Sep 2021 04:26:55 GMT )
Սեպտեմբեր 19, 2021 08:56 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ի ներխուժումից յոթ տարի անց, հնչել է  Մոսուլի  եկեղեցու զանգը

ԻԼԻՊ-ի ներխուժումից յոթ տարի անց, շաբաթ օրը, քրիստոնյաների ուրախության ներքո, հնչել է Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլի հին հատվածի Մարտումա եկեղեցու զանգը:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության հաղորդմամբ սա առաջին եկեղեցու զանգն է, որ ԻԼԻՊ-ի ներխուժումցի յոթ տարի անց հնչում է քաղաքում: 

Սիրիական կաթոլիկ եկեղեցին  վերակառուցվում է:

2014 -ի ամռանը  ԻԼԻՊ-ը ներխուժեց Մոսուլ և այն հայտարարեց Իրաքում իր մայրաքաղաքը:

2017 թվականին Մոսուլն ազատագրվեց ԻԼԻՊ-ի օկուպացիայից: