Հալեպում ստեղծված իրավիճակը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում
Մայիս 04, 2016 08:20 Asia/Tehran
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր՝ մայիսի 4-ին, արտահերթ նիստում կգումարի Սիրիայի Հալեպ քաղաքում զինված գործողությունների վերսկսման կապակցությամբ: Նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես են եկել Փարիզը և Լոնդոնը:
Նշվում է, որ նիստի ժամանակ զեկույց կներկայացվի Հալեպ քաղաքում տիրող ներկայիս իրավիճակի մասին: Նախօրեին կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող շրջանների ուղղությամբ արձակված զանգվածային կրակահերթերի արդյունքում զոհվել է առնվազն 19 մարդ:
Լռության ռեժիմը Հալեպում նախորդ շաբաթ բազմիցս խախտվել է: Ապրիլի 22-ից մինչ այժմ ավելի քան 270 խաղաղ բնակիչ է զոհվել Հալեպում:
armedia.am
4/5/2016
Պիտակ