Հալեպում ստեղծված իրավիճակը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i15250-Հալեպում_ստեղծված_իրավիճակը_կքննարկվի_ՄԱԿ_ի_ԱԽ_արտահերթ_նիստում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր՝ մայիսի 4-ին, արտահերթ նիստում կգումարի Սիրիայի Հալեպ քաղաքում զինված գործողությունների վերսկսման կապակցությամբ: Նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես են եկել Փարիզը և Լոնդոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2016 08:20 Asia/Tehran
  • Հալեպում ստեղծված իրավիճակը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր՝ մայիսի 4-ին, արտահերթ նիստում կգումարի Սիրիայի Հալեպ քաղաքում զինված գործողությունների վերսկսման կապակցությամբ: Նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես են եկել Փարիզը և Լոնդոնը:

Նշվում է, որ նիստի ժամանակ զեկույց կներկայացվի Հալեպ քաղաքում տիրող ներկայիս իրավիճակի մասին: Նախօրեին կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող շրջանների ուղղությամբ արձակված զանգվածային կրակահերթերի արդյունքում զոհվել է առնվազն 19 մարդ:

Լռության ռեժիմը Հալեպում նախորդ շաբաթ բազմիցս խախտվել է: Ապրիլի 22-ից մինչ այժմ ավելի քան 270 խաղաղ բնակիչ է զոհվել Հալեպում:

armedia.am

4/5/2016