ԻԼԻՊ -ը ստանձնել է Ղանդահարի Ֆաթեմիա մզկիթի վրա հարձակման պատասխանատվությունը
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնեց ուրբաթ օրը Աֆղանստանի Կանդահար քաղաքում շիական մզկիթի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ, ուրբաթ կեսօրին, Աֆղանստանի Ղանդահար քաղաքի Ֆաթեմիա մզկիթի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 33 , վիրավորվել՝ 74 հոգի:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը պայթյունից հետո հայտարարել է, որ հանցագործներին ձերբակալելու հրաման է տրվել:
Ավելի վաղ «Թալիբան» նա հայտարարել էր, որ ԻԼԻՊ -ն Աֆղանստանում մեծ ներկայություն չունի և չի կարող լուրջ խնդիրներ ստեղծել երկրի համար:
Հարկ է նշել, որ անցած ուրբաթ օրը ևս, ահաբեկչական հարձակում էր իրականաացվել Աֆղանստանի Կունդուզ նահանգի շիական մզկիթի դեմ, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել էր ավելի քան 200 մարդ:
Աֆղանստանի Կունդուզ քաղաքում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը նույնպես ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը: