Հայտնի է դարձել Իրաքի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i153312-Հայտնի_է_դարձել_Իրաքի_խորհրդարանական_ընտրությունների_վերջնական_արդյունքները
Իրաքի ընտրական հանձնաժողովը շաբաթ երեկոյան հրապարակեց խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, սակայն ընդգծեց, որ այդ արդյունքը կարող է վիճարկվել:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հոկտեմբեր 17, 2021 07:17 Asia/Tehran
  • Հայտնի է դարձել Իրաքի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Իրաքի ընտրական հանձնաժողովը շաբաթ երեկոյան հրապարակեց խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, սակայն ընդգծեց, որ այդ արդյունքը կարող է վիճարկվել:

Հայտարարելով խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները՝ Իրաքի բարձր ընտրական հանձնաժողովը, շաբաթ երեկոյան կայացած մամուլի ասուլիսում ասաց, որ հեռավոր շրջաններում ձայների ձեռքով հաշվարկի արդյունքները կգումարվեն և կավելանան արդյունքներին սակայն կարող են վերանայվել:

Արդյունքները համաձայն՝ Մողթադա ալ-Սադրի գլխավորած «Սադր» խմբակցությունը ստացել է 73 մանդատ, Մուհամեդ ալ-Հալբուսիի գլխավորած «Թաղադոմ» կոալիցիան՝ 37 մանդատ, «Դիլաթ -ալ Ղանովն» կոալիցիան՝ Նուրի ալ-Մալեքիի գլխավորությամբ՝ 34 մադատ, «Իրաքյան Քուրդիստանի դեմոկրատական ​​կուսակցություն»-ը՝ Մասուդ Բարեզանիի գլխավորությամբ՝ 33 մանդատ, Բաֆել Թալաբանիի գլխավորած «Քրդստանի հայրենակցական միություն»-ը՝ 16 մանդատ և «ալ-Աղդ ալ-Վաթանի», Ֆալեհ Ալ-Ֆայազ-ի գլխավորությամբ՝ 5 մանդատ:

Իրաքի շիաների համակարգող խորհուրդը, որը հայտնի է որպես «Համակարգման շրջանակ», շաբաթ երեկոյան հայտարարություն է տարածել՝ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու վերաբերյալ:

Իրաքի շիաների համակարգող խորհրդի հայտարարության մեջ ընդգծվում է, որ ընտրությունների ձախողումը բացասաբար կազդի հասարակության մեջ ժողովրդավարության տարածման և սոցիալական ներդաշնակության գործընթացի վրա:

Իրաքի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, բազմաթիվ թեկնածուներ բողոքել են Բարձրագույն ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքների դեմ և պահանջել թափանցիկություն դրսևորել արդյունքների հայտարարման ժամանակ:

Ընդդիմադիրները նշել են, որ խորհրդարանական ընտրություններում գրանցվել են խոշոր կեղծիքներ:

Իրաքի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան  հոկտեմբերի 10 -ին:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio