Լիբանանի «Հեզբոլլահը» հայտարարություն է տարածել Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i153672-Լիբանանի_Հեզբոլլահը_հայտարարություն_է_տարածել_Դամասկոսում_տեղի_ունեցած_ահաբեկչության_վերաբերյալ
Լիբանանեան «Հեզբոլլահ» շարժումը դատապարտելէ ՍԻրիայի մայրաքաղաքում չորեքշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2021 04:50 Asia/Tehran
  • Լիբանանի «Հեզբոլլահը» հայտարարություն է տարածել Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ

Լիբանանեան «Հեզբոլլահ» շարժումը դատապարտելէ ՍԻրիայի մայրաքաղաքում չորեքշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչությունը:

Ըստ «Ալ-Մենար» ցանցի; «Հեզբոլլահի» հայտարարության մեջ ասված է. «Ահաբեկչության դավաճան ձեռքերը կրկին մեկնվեցին Սիրիայի մայրաքաղաքի անվտանգության ու կայունության դեմ, և ռումբի պայթյունից սպանվեցին և վիրավորվեցին մի խումբսիրիացի զինվորներ»:

Հայտարարության մեջ ասված է. «Աշխարհում և  տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների և նրանց ստեղծողների ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայի կայունությունն ու անվտանգությունը խաթարելուն, ոչ միայն կձախողվեն, այլև կկրկնապատկեն սիրիական բանակի վճռականությունը՝ շարունակելու  օկուպացված տարածքների ազատագրման գործողությունը»:

Սիրիական պաշտոնական աղբյուրները չորեքշաբթի առավոտյան հայտնել են, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Ալ-Ռաիս կամրջի տակ սիրիական բանակի զինվորներին տեղափոխող ավտոբուսի -անապարհին ռումբ է պայթել, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, մի քանիսը վիրավորվել են:

Ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: