Ղրղզստանը Թուրքիայից կգնի «Bayraktar»-ներ
Հոկտեմբեր 22, 2021 11:44 Asia/Tehran
Ղրղզստանը Թուրքիայից գնել է «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքեր:
Այս մասին հայտարարել է հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչեբեկ Տաշիևը։ 40 ինքնաթիռ կուղարկվի Բատկեն շրջան՝ սահմանային ծառայության անձնակազմի և պետական սահմանի ամրապնդման համար:
Տաշիևը նշել է, որ ձեռք բերված ռազմական տեխնիկայի արժեքը կազմել է 300 մլն սոմ (3,5 մլն դոլար):
«Այժմ Թուրքիայում մեզ համար արտադրում են «Bayraktar» անօդաչու թռչող սարքեր: Նման տեխնիկա ունի միայն հինգ երկիր, որոնցից մեկը կլինի «Ղրղզստանը: Շուտով նա կգա մեզ մոտ»,- ասել է Տաշիևը
araratnews.am/
Պիտակ