«Հեզբոլլահ». Սաուդյան Արաբիան նվաստաբար լսում է ԱՄՆ-ի հրամանները
«Հեզբոլլահ» շարժումն անդրադառնալով լիբանանյան բարեգործական կազմակերպության դեմ սաուդյան ռեժիմի գործողությունը որակել է նվաստացուցիչ հնազանդություն ԱՄՆ կառավարությանը և խոնարհ ծառայություն՝ սիոնիստ թշնամուն:
«Ալ-Մանար»-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ լիբանանյան բարեգործական կազմակերպության դեմ սաուդյան ռեժիմի գործողությունները չեն կարող ազդել կազմակերպության գործունեության վրա, որը նվիրված է աղքատներին ու կարիքավորներին և լիբանանցիներին ծառայելուն:
Սաուդյան Արաբիան պնդում է, որ լիբանանյան «Ալ-Քարզ ալ Հասան» հիմնադրամը ահաբեկչական կազմակերպություն է, որը կապված է «Հեզբոլլահ» շարժման հետ և տնօրինում է շարժման փողերն ու ֆինանսավորում շարժումը, այդ թվում՝ ռազմական հարցերում:
Սաուդյան Արաբիան նաև հայտարարել է, որ հիմնադրամի բոլոր ակտիվները Սաուդյան Արաբիայում սառեցվելու են, և որ նրան կարգելվի ուղղակիորեն կամ անուղղակիորեն համագործակցել միության հետ:
Սաուդյան Արաբիան նախկինում իր պատժամիջոցների ցանկում է ներառել մի քանի ընկերությունների և անհատների, որոնք կապված են «Հեզբոլլահ» շարժման հետ: