Սիրիայի քրդական խմբավորումները պատրաստակամություն են հայտնել բանակցել Դամասկոսի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i154646-Սիրիայի_քրդական_խմբավորումները_պատրաստակամություն_են_հայտնել_բանակցել_Դամասկոսի_հետ
Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության վարչության անդամը հայտարարել է, որ կուսակցությունը և «Քրդական ինքնավարություն» կուսակցությունը պատրաստ են ուղղակիորեն բանակցել Սիրիայի կառավարության հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2021 14:41 Asia/Tehran
  • Սիրիայի քրդական խմբավորումները պատրաստակամություն են հայտնել բանակցել  Դամասկոսի հետ

Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության վարչության անդամը հայտարարել է, որ կուսակցությունը և «Քրդական ինքնավարություն» կուսակցությունը պատրաստ են ուղղակիորեն բանակցել Սիրիայի կառավարության հետ։

Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության վարչության անդամ Ալդար Խալիլն ընդգծել է Սիրիայի կառավարության հետ  համաձայնության գալու անհրաժեշտությունը։

Խալիլը հավելել է, որ Դամասկոսը կառավարող անձը այժմ Սիրիայի ներկայացուցիչն է միջազգային հանրությունում, և որ միջազգային պաշտոնյաները դեռևս բանակցություններ են վարում Սիռիայի կառավարության հետ։

Նա ասել է. «Մենք կարծում ենք, որ սիրիական ճգնաժամի լուծումը պետք է լինի Բաշար կառավարության հետ բանակցությունը, ոչ թե Ժնևում, այլ Դամասկոսում»։

Ալդար Խալիլն ընդգծել է, որ քրդական «ինքնավարության» ինստիտուտը և «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը պատրաստ են ուղիղ բանակցություններ վարել Դամասկոսի հետ՝ առանց Ժնև մեկնելու։

Ավելի վաղ քուրդ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են բանակցել Սիրիայի կառավարության հետ, սակայն ԱՄՆ-ն արգելափակել է բանակցությունները։