Սիրիայի քրդական խմբավորումները պատրաստակամություն են հայտնել բանակցել Դամասկոսի հետ
Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության վարչության անդամը հայտարարել է, որ կուսակցությունը և «Քրդական ինքնավարություն» կուսակցությունը պատրաստ են ուղղակիորեն բանակցել Սիրիայի կառավարության հետ։
Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության վարչության անդամ Ալդար Խալիլն ընդգծել է Սիրիայի կառավարության հետ համաձայնության գալու անհրաժեշտությունը։
Խալիլը հավելել է, որ Դամասկոսը կառավարող անձը այժմ Սիրիայի ներկայացուցիչն է միջազգային հանրությունում, և որ միջազգային պաշտոնյաները դեռևս բանակցություններ են վարում Սիռիայի կառավարության հետ։
Նա ասել է. «Մենք կարծում ենք, որ սիրիական ճգնաժամի լուծումը պետք է լինի Բաշար կառավարության հետ բանակցությունը, ոչ թե Ժնևում, այլ Դամասկոսում»։
Ալդար Խալիլն ընդգծել է, որ քրդական «ինքնավարության» ինստիտուտը և «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը պատրաստ են ուղիղ բանակցություններ վարել Դամասկոսի հետ՝ առանց Ժնև մեկնելու։
Ավելի վաղ քուրդ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են բանակցել Սիրիայի կառավարության հետ, սակայն ԱՄՆ-ն արգելափակել է բանակցությունները։