ԻԼԻՊ-ը ստանձնել է Քաբուլի զինվորական հոսպիտալի վրա կատարված ահաբեկչության պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i154784-ԻԼԻՊ_ը_ստանձնել_է_Քաբուլի_զինվորական_հոսպիտալի_վրա_կատարված_ահաբեկչության_պատասխանատվությունը
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երեքշաբթի օրը Քաբուլի ամենամեծ ռազմական հոսպիտալի վրա կատարված հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 05:32 Asia/Tehran

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երեքշաբթի օրը Քաբուլի ամենամեծ ռազմական հոսպիտալի վրա կատարված հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ:

Երեքշաբթի օրը Քաբուլի Վազիր Աքբար Խան դիվանագիտական ​​թաղամասում Սարդար Մոհամմադ Դաուդ Խանի զինվորական հոսպիտալի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, զոհվել է առնվազն 23, վիրավորվել՝ 50 մարդ: