ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի ավելի քան 2100 խմբաքանակ տարհանվել է Իրաքից
Նոյեմբեր 04, 2021 17:56 Asia/Tehran
Իրաքի կառավարությունը հայտնել է, որ ավելի քան 2100 խմբաքանակ ամերիկյան ռազմական տեխնիկա դուրս է բերվել Իրաքից:
Իրաքի բանակի համատեղ գործողությունների հրամանատարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը դուրս են բերել իրենց ռազմական տեխնիկայի մեծ մասը Իրաքից։
Վերջին ամիսներին իրաքյան պաշտոնյաները հայտնել են Իրաքի տարածքից մեծ թվով ամերիկյան զորքերի աստիճանական դուրսբերման մասին:
Վաշինգտոն կատարած իր վերջին այցի ժամանակ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ քննարկեց տարբեր հարցեր՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ զորքերը պետք է լքեն Իրաքը մինչև տարեվերջ:
Պիտակ