Արաբական պետությունների լիգան զգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմին` Պաղեստինում բնակավայրերի ընդլայնման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i155092-Արաբական_պետությունների_լիգան_զգուշացրել_է_Սիոնիստական_ռեժիմին_Պաղեստինում_բնակավայրերի_ընդլայնման_կապակցությամբ
Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարը զգուշացրել է բռնազավթող Սիոնիստական ​​ռեժիմին օկուպացված Պաղեստինի տարածքներում բնակավայրերի ընդլայնման կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 05, 2021 18:22 Asia/Tehran
  • Արաբական պետությունների լիգան զգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմին` Պաղեստինում բնակավայրերի ընդլայնման կապակցությամբ

Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարը զգուշացրել է բռնազավթող Սիոնիստական ​​ռեժիմին օկուպացված Պաղեստինի տարածքներում բնակավայրերի ընդլայնման կապակցությամբ:

«Ջավան» լրատվական ակումբի հաղորդման համաձայն, Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյզը հինգշաբթի օրը հանդիպել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Տոր Վենսլանդի հետ և նախազգուշացնելով Պաղեստինում իսրայելական բնակավայրերի աճի մասին, մտահոգություն է հայտնել  Հորդանան գետի արևմտյան ափին, Երուսաղեմում և բռնազվթված տարածքներում և Ղոդսում  իսրայելական հարձակումների ու հանցագործությունների աճի կապակցությամբ:

Սիոնիստական ​​ռեժիմն ընդլայնել է ավանների կառուցումը, որպեսզի Հորդանան գետի արևմտյան ափից ավելի շատ հողեր միացնի գրավյալ տարածքներին:

Եբրայերեն լեզվով աղբյուրները հայտնել են, որ գրավյալ տարածքներում քաղաքացիական կառավարման պլանավորման և շինարարության բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել Հորդանան գետի Արևմտյան ափին 3144 նոր սիոնիստական ​​ավանների կառուցման ծրագրին: