Թուրքիան Հայաստանին կոչ է անում միանալ 3+3 հարթակին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i155328-Թուրքիան_Հայաստանին_կոչ_է_անում_միանալ_3_3_հարթակին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր Բաքվում ասել է, որ «Թուրքիան կոչ է անում Հայաստանին հրաժարվել իր թշնամական քաղաքականությունից եւ միանալ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2021 13:20 Asia/Tehran
  • Թուրքիան Հայաստանին կոչ է անում միանալ 3+3 հարթակին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր Բաքվում ասել է, որ «Թուրքիան կոչ է անում Հայաստանին հրաժարվել իր թշնամական քաղաքականությունից եւ միանալ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակին»։

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը՝ ելույթ ունենալով Բաքվում «Հաղթանակի օրվա» առթիվ կազմակերպված տոնակատարությունների ժամանակ, Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է.

«Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները դրսեւորեցին շատ կառուցողական մոտեցում՝ ուղղված ապագա սերունդների համար խաղաղ կյանք ստեղծելուն եւ դուռ բացեցին դեպի կայունության եւ համագործակցության վրա հիմնված նոր դարաշրջան։ Մենք ակնկալում ենք, որ հայ պաշտոնյաները, հրաժարվելով իրենց ներկայիս քաղաքականությունից, կօգտագործեն այս պատմական հնարավորությունը, այդ թվում՝ 3+3 հարթակի վերաբերյալ մեր առաջարկը»։

«Բոլորը պետք է իմանան, որ ապագան չի կարելի կառուցել ատելության եւ հիշաչարության վրա։ Հայաստանը պետք է դադարեցնի թշնամանքը եւ նայի դեպի ապագա: Մենք մեր կողմից կշարունակենք ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղություն, հանգստություն եւ կայունություն ապահովելու համար»,- ասել է Աքարը։

mediamax.am