Իրաքյան Քուրդիստանը մտադիր է անկախության հանրաքվե անցկացնել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i15733-Իրաքյան_Քուրդիստանը_մտադիր_է_անկախության_հանրաքվե_անցկացնել
Իրաքյան Քուրդիստանը մտադիր է անկախության հանրաքվե անցքացնել, The Washington Post պարբերականում տպագրված իր հոդվածում հայտարարել է Իրաքում քրդերի պետական կազմավորման ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մասրուր Բարզանին, տեղեկացնում է Ռոսբալթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2016 11:24 Asia/Tehran
  • Իրաքյան Քուրդիստանը մտադիր է անկախության հանրաքվե անցկացնել

Իրաքյան Քուրդիստանը մտադիր է անկախության հանրաքվե անցքացնել, The Washington Post պարբերականում տպագրված իր հոդվածում հայտարարել է Իրաքում քրդերի պետական կազմավորման ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մասրուր Բարզանին, տեղեկացնում է Ռոսբալթը:

Բարզանիի խոսքով` Իրաքյան Քուրդիստանը «անհաջող փորձարկում» էր: Նա հայտարարել է, որ Իրաքը չկայացած պետություն է, իսկ քրդերի գործողությունները նպաստում են մշտական հակամարտությանը: Բացի դրանից` նա մեղադրել է երկրի իշխանություններին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու անկարողության մեջ:

Նշենք, որ Իրաքյան Քուրդիստանը Իրաքի կազմում քրդական պետական կազմավորում է: Իրաքի նոր սահմանադրության համաձայն` այդ կազմավորումն ունի լայն ինքնավարություն: 2006թ.ին Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնի մահապատժից հետո երկիրը բաժանվեց երեք մասի:

araratnews.am

7/5/2016