Յահյա Սարիհ. Եմենի Ալ-Ջաուֆ նահանգն ամբողջությամբ ազատագրվել է
Հայատարարելով, Եմենի Ալ-Ջաուֆ նահանգի ամբողջական ազատագրման մասին, այդ ԶՈՒ խոսնակը հայտարարել է. «Եմենի զինված ուժերը պատրաստվումե ն անցնել հակառակորդի հետ առճակատման նոր փուլ»:
Կիրակի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում, Եմենի ԶՈՒ խոսնկան ասել է. ««Անապատի արշալույս» գործողության ընթացքում, մեր զինված ուժերին հաջողվեց ազատագրել Էլ-Ջաուֆ նահանգի Էլիտեմեի և հարակից շրջաններն ու հետ մղել թշնամու ուժերին, վարձկաններին ու դավաճաններին»:
Յահյա Սարիհը Եմենի ժողովրդին կոչ է արել մասնակցել հանուն ազատության ու անկախության մղվող պայքարին: Նա հավելել է, որ զինված ուժերը պատրաստվում են թշնամու հետ նոր առճակատման:
ԶՈՒ խոսնակը նշել է. «Զինված ուժերը վստահեցնում են, որ ունեն թշնամու բոլոր գործողություններին պատասխանելու տարբերակներ, որոնց մանրամասները կհրապարակվեն մոտ օրերս»։