Դեկտեմբեր 27, 2021 18:31 Asia/Tehran
  • Գազայի հատվածում հաջողությամբ իրականացվել է «Ղասեմ-10» հրթիռների  փորձարկումը

Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ​​ճակատի ռազմական թևը համարվող «Քաթայեբ Ալ-Մողավեմաթ Ալ-Վաթանիա» խմբավորումը, երկուշաբթի օրը, Գազայի հատված Իսրայելի ներխուժման 13-րդ տարելիցին, հայտարարել է Միջերկրական ծովի ուղղությամբ «Ղասեմ-10» հրթիռների հաջող արձակմամբ, ցույց տվեցին, որ երկար չեն հանդուրժելու Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները:

Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ​​ճակատի ռազմական թևը հավաստիացրել է, որ Դիմադրությունը ամուր վահան կմնա պաղեստինցիների համար և կպաշտպանի նրանց հողը, նրանց սրբություններն ու իրավունքները, ինչպես նաև նրանց, ովքեր գերության մեջ են գտնվում բանտերում:

Ընդգծելով պաղեստինյան դիմադրության պատրաստակամությունը՝ հետ մղելու օկուպանտների կողմից թույլ տրված ցանկացած հիմարություն, խմբավորումը  հայտարարել է, որ հրթիռի փորձարկումն իրականացվել է պաղեստինյան Դիմադրության կարողությունների զարգացման համատեքստում։

Դիմադրության այդ խումբն ընդգծել է. «Դիմադրությունը շարունակելու է իր պայքարը մինչև Երուսաղեմի բռնազավթիչ ռեժիմի պարտությունը և սիոնիստ ավանաբնակների վտարումը Պաղեստինի հողից»:

Պիտակ