Եմենի ժողովրդին զայրացրել է Սոկոտրա կղզում սիոնիստների ներկայությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i161326-Եմենի_ժողովրդին_զայրացրել_է_Սոկոտրա_կղզում_սիոնիստների_ներկայությունը
Եմենի ժողովրդին զայրացրել է Սոկոտրա կղզում սիոնիստ զբոսաշրջիկների ներկայությունը, որոնք հրապարակել են իրենց նկարները: Նրանցից մի քանիսը կրել են ռեժիմի դրոշը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 12, 2022 11:23 Asia/Tehran
  • Եմենի ժողովրդին զայրացրել  է Սոկոտրա կղզում սիոնիստների ներկայությունը

Եմենի ժողովրդին զայրացրել է Սոկոտրա կղզում սիոնիստ զբոսաշրջիկների ներկայությունը, որոնք հրապարակել են իրենց նկարները: Նրանցից մի քանիսը կրել են ռեժիմի դրոշը:

Համացանցում հրապարակվել են Սոկոտրա կղզում սիոնիստ զբոսաշրջիկների նկարները, որոնց կից գրառումներում նշված է, որ ԱՄԷ-ն կղզի է բերում սիոնիստ զբոսաշրջիկներին և ապահովում նրանց անվտանգությունը, փորձելով վիրավորել   եմենցիների զգացմունքները։

Տեղական աղբյուրները հաղորդել են, որ վերջին շրջանում սիոնիստ զբոսաշրջիկներն այնքան են խիզախացել, որ Սոկոտրայի տեսարժան վայրերում նկարվել են Սիոնիստական ​​ռեժիմի դրոշով:

Հատկանշական է, որ Եմենի ազգային փրկության կառավարության քաղբյուրոն վերջերս հայտարարեց, որ այդ երկրի ռմբակոծություններին ամսնակցել են ամերիկյան  և Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչներ: