Լիբանանում շարունակվում են բողոքի ցույցերը՝ սոցիալապան ծանր պայմանների դեմ
Լիբանանցիները բողոքի ցույցեր են անցկացրել՝ դատապարտելով կենցաղային պայմանների վատթարացումը և ազգային արժույթի արժեզրկումը:
Ցույցի մասնակիցները Բաալբեկի շուկայի կենտրոնում այրել են անվադողեր և դապատարտել դոլարի նկատմամբ ազգային արժույթիօ արժեզրկումը, գնաճը և տնտեսական ու սոցիալական պայմանների վատթարացումը:
Մի խումբ ցուցարարներ փակել են երկրի հյուսիսում գտնվող Տրիպոլիի Ալ-Բադավի միջազգային ճանապարհը և Աբդուլ Համիդ Քարամիի հրապարակը։
Երկրի հարավում, տնտեսական պայմանների դեմ բողոքող ցուցարարները փակել են Սիդոն քաղաքի Ալ-Նաջմա հրապարակը և հրկիզել անվադողեր:
Վերջին երկու տարիների ընթացքում Լիբանանում տիրում է աննախադեպ տնտեսական ճգնաժամ, որը հանգեցրել է դոլարի նկատմամբ ազգային արժույթի արժեքի անկման, վառելիքի և դեղորայքի պակասի և բնակչության գնողունակության նվազման: