Աֆղանստանում նախկինում չպայթած արկի պայթյունից երկու երեխա է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i161806-Աֆղանստանում_նախկինում_չպայթած_արկի_պայթյունից_երկու_երեխա_է_զոհվել
Աֆղանստանի Բաղլան նահանգում նախկինում չպայթած արկի պայթյունից երկու երեխա է զոհվել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 17, 2022 11:50 Asia/Tehran
  • Աֆղանստանում նախկինում չպայթած արկի պայթյունից երկու երեխա է զոհվել

Աֆղանստանի Բաղլան նահանգում նախկինում չպայթած արկի պայթյունից երկու երեխա է զոհվել:

Աֆղանստանի Բաղլան նահանգի պաշտոնյաները կիրակի օրը հայտնել են, որ նահանգի մայրաքաղաք Փոլխոմրիի շրջակայքում նախկինում չպայթած արկի պայթյունից հետևանքով երկու երեխա զոհվել է, ևս երկուսը՝  վիրավորվել:

Անցյալ շաբաթ Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգում արկի պայթյունի հետևանքով զոհվել էր ութ աֆղան երեխա, ևս չորսը վիրավորվել էին։

Ավելի վաղ ՄԱԿ-ը մի զեկույցում հայտնել էր, որ 2021 թվականի առաջին վեց ամիսներին Աֆղանստանում ավելի քան 460 երեխա է զոհվել անապահովության, հատկապես պատերազմից մնացած պայթուցիկ նյութերի մնացորդների պատճառով։

Ամերիկյան օկուպացիոն ուժերը 20 տարվա անօրինական ներկայության ընթացքում, Աֆղանստանում անապահովության և պատերազմի հիմնական պատճառն էին և ի վերջո, պարտված ու նվաստացած,   լքեցին  2021 թվականի օգոստոսի վերջին, լքեցին այդ երկիրը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio