Լիբիայում նախագահական գվարդիա կստեղծվի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i16276-Լիբիայում_նախագահական_գվարդիա_կստեղծվի
Լիբիական ազգային միասնության կառավարությունը հայտարարել է մարտական նոր ստորաբաժանման՝ նախագահական գվարդիա ստեղծելու մասին: Այս մասին ասված է կառավարության Facebook-ի էջում տարածված հաղորդագրությունում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 11, 2016 09:46 Asia/Tehran
  • Լիբիայում նախագահական գվարդիա կստեղծվի

Լիբիական ազգային միասնության կառավարությունը հայտարարել է մարտական նոր ստորաբաժանման՝ նախագահական գվարդիա ստեղծելու մասին: Այս մասին ասված է կառավարության Facebook-ի էջում տարածված հաղորդագրությունում:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, նոր ստորաբաժանման խնդիրը կլինի կառավարական հաստատությունների, սահմանային հսկիչ անցակետերի, կենսական կարեւորության օբյեկտների եւ հատկապես կարեւոր անձանց, այդ թվում՝ օտարերկրյա հյուրերի անվտանգության պահպանությունը:

Փաստաթղթում նշվում է, որ ստորաբաժանման կենտրոնակայանը կլինի Տրիպոլիում, իսկ դրա կազմում կընդգրկվեն երկրի տարբեր շրջանների ոստիկանության աշխատակիցներ եւ զինծառայողներ: