Բաղդադի արվարձաններում պայթյունից 16 մարդ է զոհվել
Մայիս 11, 2016 09:03 Asia/Tehran
Բաղդադի Մադինաթ-էս-Սադր արվարձանում ավտոմոքենայի պայթյունից 16 մարդ է զոհվել, 40 վիրավորվել, գրում է«Գազետա.ռու»-ն:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան տեղի շուկայի բազմության մոտ:
Աղբյուրը հայտնում է նաև, որ զոհվածների թիվը կարող է աճել: Դեռևս ոչ ոք պայթյունի համար պատասխանատվություն չի վերցրել:
panorama.am/
11/5/2016
Պիտակ