30-ից ավելի մարդ է զոհվել Բաղդադում իրականացված պայթյունից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i16327-30_ից_ավելի_մարդ_է_զոհվել_Բաղդադում_իրականացված_պայթյունից
30-ից ավելի մարդ Է զոհվել, մի քանի տասնյակ բնակիչներ վերքեր են ստացել Իրաքի մայրաքաղաքի արեւելյան արվարձանում իրականացված պայթյունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Աս Սումարիա» իրաքյան հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2016 09:15 Asia/Tehran
  • 30-ից ավելի մարդ է զոհվել Բաղդադում իրականացված պայթյունից

30-ից ավելի մարդ Է զոհվել, մի քանի տասնյակ բնակիչներ վերքեր են ստացել Իրաքի մայրաքաղաքի արեւելյան արվարձանում իրականացված պայթյունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Աս Սումարիա» իրաքյան հեռուստաալիքը:

«Տեղական ոստիկանության տվյալներով՝ առնվազն 32 մարդ Է սպանվել, եւս առնվազն 25 հոգի վիրավորվել Է Բաղդադի Մադինաթ Սադր արեւելյան շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով»,- նշել Է հեռուստաալիքը:

Ըստ առկա տեղեկությունների՝ շուկայում, որտեղ առավոտյան ժամերին հատկապես շատ են բնակիչները, ականապատված ավտոմեքենա Է պայթել: Ոստիկանությունում նշել են, որ զոհվածների թիվը կարող Է ավելանալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: