Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i163456-Թուրքիայի_խորհրդարանի_արտաքին_հարաբերությունների_հանձնաժողովը_հաստատել_է_Շուշիի_հռչակագիրը
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը» վավերացնելու առաջարկը, հայտնել է TRT Haber-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2022 15:00 Asia/Tehran
  • Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը» վավերացնելու առաջարկը, հայտնել է TRT Haber-ը։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին և առաջնորդվում ենք «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Սա օրինակ է շատ երկրների համար»,- պատգամավորների հետ զրույցում ասել է Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը:

Քըրանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ մի շարք պայմանագրեր են ստորագրվել ռազմական և այլ ոլորտներում, ընդլայնվել է համատեղ զորավարժությունների շրջանակը։

«Մենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները համարում ենք պատմական պատասխանատվություն»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ երեքշաբթի Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»։ Փաստաթուղթը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից՝  Շուշի քաղաքում։

Ադրբեջանը և Թուրքիան, համաձայն հռչակագրի, պայմանավորվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերել կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների  դեպքում։

Հռչակագրի կետերից մեկով՝ Բաքուն և Անկարան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերը ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացնելու ուղղությամբ։

aysor.am/am