Թուրքիայի հարավ-արևելքում սկսվել է «Էրեն» գործողության 30-րդ փուլը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i166330-Թուրքիայի_հարավ_արևելքում_սկսվել_է_Էրեն_գործողության_30_րդ_փուլը
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգում սկսվել է այսպես կոչված «Էրեն» հակաահաբեկչական գործողության 30-րդ փուլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2022 10:21 Asia/Tehran
  • Թուրքիայի հարավ-արևելքում սկսվել է «Էրեն» գործողության 30-րդ փուլը

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգում սկսվել է այսպես կոչված «Էրեն» հակաահաբեկչական գործողության 30-րդ փուլը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ընդհանուր առմամբ, 41 հատուկ նշանակության ջոկատներ «սանրում են» նահանգի մի շարք շրջաններ։

Գործողությանը մասնակցում են ոստիկանության և ժանդարմերիայի 571 հատուկ ջոկատայիններ։

Գործողություններն ուղղված են պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK դեմ:

armenpress.am