Հաքերները հասանելիություն են ստացել «Մոսադ»-ի ղեկավարի գաղտնի տեղեկատվությանը
Իսրայելի նախարարությունների դեմ լայնածավալ կիբեր հարձակումից հետո, ԶԼՄ-ները հաղորդել են, որ այս անգամ իրականացված կիբեր հարձակման ժմանակ, մեծ է հավանականությունը, որ հաքերները հասանելիություն են ստացել «Մոսադ»-ի ղեկավարի գաղտնի տեղեկատվությանը:
Վերջերս, «Բաց ձեռքեր» հաքերային խումբը թելեգրամյան ալիքում տեսանյութ էր հրապարակել, որտեղ հրապարակել էր «Մոսադ»-ի ղեկավարի գաղտնի փաստաթղթերը, անձնական տվյալները և ֆինանսական հաշվետվությունները:
Եբրայալեզու «Վալա» կայքը գրել է, որ տեսանյութը հրապարակվել է եբրայերեն, արաբերեն և անգլերեն լեզուներով և դրա մեջ հրապարակվել են «Մոսադ»-ի ղեկավարի անձնական լուսանկարները, նրա կողմից ամրագրված ավիատոմսերն ու հարկային փաստաթղթերը, ինչպես նաև մի տան արբանյակային պատկերները, որն ինչպես նշվել է, պատկանում է նրան: