Համազգային երթ Եմենում՝ Ազգային կայունության օրվա կապակցությամբ
Եմենում ընթացող պատերազմի 8-րդ տարելիցին զուգահեռ, այդ երկրում կայացել է համազգային երթ՝ ազգային կայունության օրվա կապակցությամբ:
2015թ. ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի և մի շարք այլ երկրների աջակցությամբ, Սաուդյան Արաբիան պատերազմ սկսեց Եմենի դեմ և ցամաքային, օդային ու ջրային շրջափակման ենթարկեց այդ երկիրը:
Սակայն չնայած շրջափակմանը, Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների պաշտպանական կարողությունն աճում է:
«Ալ Մասիրա»-ի հաղորդմամբ՝ Եմենի Սաադա քաղաքում շաբաթ օրը կայացել է լայնածավալ երթ: Երթի մասնակիցները դատապարտել են իրենց երկրի դեմ ռազմական ագրեսիան և ընդգծել ագրեսորներին դիմակայելու անհրաժեշտությունը:
Երթի ընթացքում ելույթ ունեցողները դատապարտել են ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիոն ուժերի ներխուժումը Եմեն, նշելով, որ ագրեսոր երկրներն ԱՄՆ-ի համար հնարավորություն են՝ սեփական ծրագրերն առաջ տանելու համաևր:
Երթի մասնակիցները բարձր են գնահատել Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների դիմակայությունն ագրեսորներին և շրջափակումը ճեղքելուն ուղղված ջանքերն ու աջակցություն հայտնել Եմենի հեղափոխական կառավարությանը՝ ագրեսորների նավթային կարևոր օբյեկտների վրա հարձակվելու հարցում: