Ռիադը ողջունում է Եմենի պատերազմում երկամսյա հրադադարի հաստատումը
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն և կոալիցիոն ուժերի խոսնակն առանձին հայտարարություններով ողջունել են Եմենի պատերազմում երկամսյա հրադադարի հաստատումը:
Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հանս Գրունդբերգը հայտարարել է այդ երկրում երկամսյա հրադադարի մասին:
Գրունդբերգը հայտարարել է. «Եմենի ազգային փրկության կլառավարությունը և սաուդյան կոալիցիան ընդունել են երկամսյա հրադադար հաստատելու ՄԱԿ-ի առաջարկը: Հրադադարն ուժի մեջ կմտնի ապրիլի 2-ին ժամը 19:00-ին:
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է. «Սաուդյան Արաբիան ողջունում է հրադադարի հայտարարումը և իր սահմանների մոտ ու Եմենում ռազմական գործողությունների դադարեցումը»։
Հայտարարության մեջ ասված է. «Սաուդյան Արաբիան հրադադարին աջակցելը համարում է Եմենի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված իր ջանքերի մի մասը»:
Սաուդյան ագրեսիվ կոալիօցիացիայի ներկայացուցիչ Թորքի ալ-Մալեքին նույնպես հայտարարել է. «Մենք ողջունում ենք Եմենում և այդ երկրի հետ Սաուդյան Արաբիայի սահմանին ռազմական գործողությունները դադարեցնելու որոշումը»: