Սիրիայում չորս ամերիկացի զինվոր է վիրավորվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168896-Սիրիայում_չորս_ամերիկացի_զինվոր_է_վիրավորվել
Լրատվական աղբյուրը հայտնել է, որ Սիրիայի արևելքում չորս ամերիկացի զինծառայող է վիրավորվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2022 07:56 Asia/Tehran
  • Սիրիայում չորս ամերիկացի զինվոր է վիրավորվել

Լրատվական աղբյուրը հայտնել է, որ Սիրիայի արևելքում չորս ամերիկացի զինծառայող է վիրավորվել։

Արևմտյան Ասիայում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Աֆրիկայում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարություն Centcom-ը հայտարարել է, որ Դեյր էզ Զորում ամերիկյան ռազմաբազայի վրա հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է ԱՄՆ-ի չորս զինվոր։

Հրթիռները խոցել են քրդերի հրամանատարության տակ գտնվող Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի կողմից ղեկավարվող ամերիկյան բազայի երկու լոգիստիկական շենքերը:

Centcom-ը, որ Արևմտյան Ասիայի ողջ շրջանում վերահսկում է ԱՄՆ-ի գործունեությունը չի պարզել այս հարձակման աղբյուրը, սակայն հայտարարել է, որ դեպքի վերաբերյալ հետաքննություններ է անցկացնում: