Վախենալով պաղեստինցիների հարձակումներից, Իսրայելն ամրապնդում է իր պաշտպանական համակարգերը
Ապրիլ 18, 2022 04:13 Asia/Tehran
Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդում են, որ բանակն ուժեղացրել է օկուպացված տարածքներում տեղակայված «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը՝ Գազայի հատվածից հնարավոր հրթիռային հարձակմանը դիմակայելու համար:
Որոշումը կայացվել է կիրակի երեկոյան Գազայի մերձակայքում գտնվող սիոնիստական Նահլ ալ-Աուզ քաղաքում ազդանշանների հնչելուց ժամեր անց: Որոշ հաղորդումների համաձայն՝ քաղաքում երկու պայթյուն է որոտացել:
Ռամազան ամսվա ընթացքում օկուպացված տարածքներում իրավիճակը լարված է:
Սիոնիստ զինվորները վերջին 15 օրերի ընթացքում վիրավորել են ավելի քան 160 պաղեստինցու: Եվս 20 պաղեստինցի սպանվել է օկուպանտ ուժերի հարձակումների արդյունքում:
Պիտակ