Թուրքիան հրետանային հարձակում է իրականցրել Սիրիայի հյուսիս-արևելքում
Թուրքիայի զինված ուժերը, շարունակելով հարձակումները Սիրիայի վրա, հրետանային հարվածներ են իրականացրել երկրի հյուսիսային շրջաններում։
Թուրքական բանակի անօրինական հարձակումները Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների (ԺԴՄ) դիրքերի վրա Հյուսիսային Իրաքում և Սիրիայում շարունակվում են: Բաղդադն ու Դամասկոսը բազմիցս դատապարտել են այդ հարձակումները՝ դրանք անվանելով իրենց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլեր։
Հրետանային գնդակոծությունը մեծ նյութական վնաս է հասցրել Սիրիայի քաղաքացիների գույքին և տներին։
Երեք օր առաջ թուրքական բանակը հրթիռակոծել է Սիրիայի արեւելքում գտնվող Ալ-Հասաքա քաղաքի մատույցներում՝ ռուսական ռազմաբազայի մոտ գտնվող վեց գյուղ։
Թուրքիայի կողմից հյուսիսային Սիրիայի և Իրաքի վրա հարձակումներին՝ ի պատասխան, երեկ Բաղդադում Թուրքիայի դեսպանին կանչել են Իրաքի ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել նրան։