Բենեթ-Լապիդ կոալիցիոն կաբինետը վաղահաս փլուզման շեմին
Իսրայելի արաբ պատգամավոր և կառավարական կոալիցիայի անդամ Մանսուր Աբբասի ղեկավարած միասնական ցուցակը Նավթալի Բենեթի համար պայմաններ է նշանակել անդամակցությունը առկախ չհայտարարելու համար:
Դեռևս Նավթալի Բենեթ-Յաիր Լապիդ փոփոխական կաբինետի ձևավորումից մեկ տարի չի անցել: 2021 թ. հունիս ամսին չորս ապարդյուն ընտրություններից հետո ձևավորվեց 8 անհամապատասխան- չափավորական, ձախակողմ, աջակողմ, արաբ և հրեա- կուսակցություններից կազմված Բենեթի խոցելի ու փխրուն կաբինետը և Բենիամին Նեթանյահում 12 տարի Իսրայելի վարչապետի պաշտոնն զբաղեցնելուց հետո հեռացավ պաշտոնից:
Հեռանալով վարչապետի պաշտոնից, Նեթանյահուն ստանձնեց կոալիցիան կաբինետի ընդդիմադիրների ղեկավարությունը և, իմանալով կաբինետի փխրուն վիճակը, դրա կործանումը մտցրեց օրակարգ։ Ապրիլի 6-ին Էյդիեթ Սուլեյմանի հրաժարականը կոալիցիոն կաբինետից, ընդդիմության համար կաբինետը տապալելու հույսի կայծեր առաջացրեց: Բենթ-Լապիդ կաբինետը ձևավորվեց միայն մեկ ավել ձայնով՝ այսինքն 61 ձայնով, սակայն Սուլեյմանի հրաժարականի պատճառով կաբինետը կորցրեց խորհրդարանական մեծամասնության աջակցությունը՝ 60-60 մանդատները հավասարապես բաժանվեցին իշխող կոալիցիայի և ընդդիմության միջև:
Նեթանյահուն ողջունեց Սուլեյմանի հրաժարականը։ Այդ կապակցությամբ Նեթանյահուն և նրա կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրին Բենեթի կաբինետի դեմ: Նրանք կանխատեսել են, որ կաբինետը շուտով կփլուզվի։ Էյդիեթ Սուլեյմանի հրաժարականից երկու շաբաթ անց արաբական միասնական ցուցակը, որը իշխող կոալիցիայի անդամ է, սկսեց շշնջալ կաբինետից բաժանվելու մասին:
Նշվում է, որ Արաբական միասնական ցուցակը մի քանի պայմաններ ունի իշխող կոալիցիայում մնալու համար, այդ թվում՝ պահպանել ստատուս քվոն, հատկապես Ալ-Աղսա մզկիթում, և հրեաներին արգելել աղոթել մզկիթում, արագացնել մեծ մասամբ արաբներով բնակեցված գյուղերի ճանաչումը և բարեկարգել այն ու ընդլայնել արաբական համայնքում իրականացվող հանցագործությունների ու բռնությունների դեմ պայքարը: Երկու տարբեր ու հակասական պատճառների հարցում կարևոր կետը կառավարությունից Էյդիեթ Սուլեյմանի հեռանալը և Արաբական միասնական ցուցակի առաջ քաշած պայմանները կաբինետում մնալու համար է:
Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը գրել է, որ Էյդիեթ Սուլելմանը հրաժարականի իր հիմնավորումների մի մասը արտահայտել է որպես այն զգացումը, որ Բենեթի կաբինետը բավականաչափ չի ընդգծել հրեական ինքնությունը՝ համեմատած Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության հետ: Փաստորեն, Էյդիեթը և նրա նմանները Բենեթի կաբինետում ցանկանում են ավելի մեծ ուշադրություն դարձնել գրավյալ տարածքներում հրեական տարրին: Մինչդեռ արաբական միասնական ցուցակը կոչ է անում նվազեցնել բռնությունը և արաբների դեմ հանցագործությունները օկուպացված տարածքներում, ինչպես նաև կրճատել կաբինետում հրեական գործոնի նկատմամբ ուշադրությունը: Այս երկու հակադիր պատճառները առավելապես վկայում են Բենեթ-Լապիդ կոալիցիոն կաբինետի գունագեղ, անհամապատասխան և փխրուն բնույթի մասին:
Այն ինչը հանգեցրեց Արաբական միասնական ցուցակի կողմից դրված պայմաններին, վերջին ամիսներին, օկուպացված տարածքներում ապրող պաղեստինցիների և արաբների նկատմամբ Բենեթի կաբինետկի կողմից կիրառված բռնությունների մակարդակն էր: Բռնությունների աճից հետո արաբական միասնական ցուցակը, որը չորս տեղ ունի Իսրայելի Կնեսետում, սպառնացել է զանգվածաբար հրաժարական տալ նախարարների կաբինետից։ Եթե Արաբական միասնական ցուցակի անդամները լքեն Սիոնիստական ռեժիմի կաբինետը, ապա Նաֆթալի Բենեթի կառավարությանը աջակցող անդամների թիվը 120-ից կհասնի 56-ի և կկանգնի ավելի բարդ իրավիճակի առաջ և այլևս չի կարողանա պաշտոնապես որևէ օրենք վավերացնել և և ժամանակից շուտ կփլուզվի: