Սիոնիստները Երուսաղեմի քրիստոնյաներին թույլ չեն տվել մտնել Սուրբ Հարության տաճար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i170238-Սիոնիստները_Երուսաղեմի_քրիստոնյաներին_թույլ_չեն_տվել_մտնել_Սուրբ_Հարության_տաճար
Արձագանքելով սիոնիստ զինվորների կողմից Երուսաղեմում քրիստոնյաների մուտքը Սուրբ Հարության տաճար արգելելուն, Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժումը հայտարարել է, որ Թել Ավիվի ռեժիմը ագրեսիա է իրականացնում իսլամական և քրիստոնեական բոլոր սրբությունների դեմ:
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Ապրիլ 24, 2022 04:18 Asia/Tehran

Արձագանքելով սիոնիստ զինվորների կողմից Երուսաղեմում քրիստոնյաների մուտքը Սուրբ Հարության տաճար արգելելուն, Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժումը հայտարարել է, որ Թել Ավիվի ռեժիմը ագրեսիա է իրականացնում իսլամական և քրիստոնեական բոլոր սրբությունների դեմ:

Երեկ բախումներ են տեղի ունեցել Երուսաղեմ քաղաքի հին հատվածում գտնվող Վշտի ճանապարհի փողոցում, որն ավարտվում է Սուրբ Հարության տաճարով:

Palestine Today-ի փոխանցմամբ՝ շարժման խոսնակ Թարիղ Իզզադին շաբաթ օրը հայտարարել է, որ սիոնիստ թշնամին  թիրախավորել է բոլոր պաղեստինցիներին և ոտնահարում է իսլամական ու քրիստոնեական սրբությունները։

Նա հավելել է. «Սիոնիստ զինվորները փակել են բռնագրավված Երուսաղեմի հին հատվածում գտնվող Հարություն տաճար տանող ուղիները, կանխելով քրիստոնյաների  մասնակցությունն «Ավագ շաբաթվա» պատարագին»:

Քրիստոնյաները երեկ նշում էին «Ավագ շաբաթը»: Այս տարի, ինչպես և անցյալ տարի, սիոնիստներն  արգելել են քրիստոնյաներին մտնել  Սուրբ Հարության տաճար, որը  քրիստոնեական ամենասուրբ վայրերից է։