Էրդողանը Ռամադանի ընթրիքին Հայոց պատրիարքի կողքն է նստել
Ապրիլ 27, 2022 10:46 Asia/Tehran
Թուրքիայի նախագահը մուսուլմանական սուրբ տոն համարվող Ռամադանի ընթրիք է կազմակերպել Թուրքիայի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների առաջնորդների համար։
Ինչպես տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի կայքը, Ռամադանի ընթրիք համարվող Իֆթարին հրավիրված են եղել նաեւ Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի առաջնորդ Պետրոս Շիրինօղլուն։
Թուրքիայի նախագահը սեղանի շուրջ նստել է Հայոց Պատրիարքի կողքին։
news.am
Պիտակ