Իրաքի Այն ալ-Ասադ բազան ենթարկվել է հարձակման
Մայիս 01, 2022 08:42 Asia/Tehran
Իրաքի որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են Ալ Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադ բազայի հրթիռակոծման հարձակման մասին:
Իրաքյան Sabrin News Telegram ալիքը հայտնել է, որ հարձակման միաժամանակ ռազմաբազայի ներսում միացել են տագնապի ազդանշանները:
Ըստ այս հաղորդագրության՝ Այն ալ-Ասադ բազայի վրա հարձակման ժամանակ օգտագործվել է Guard տիպի 4 հրթիռ։
Վերջին մեկ տարում Իրաքում աճել են ԱՄՆ-ի լոգիստիկ շարասյունների և զինվորների վրա հարձակումները: Որոշ խմբերի հաջողվել է հարձակում իրականացնել ամերիկյան Այն ալ-Ասադ (Ալ-Անբար), Ալ-Հարիր (Էրբիլ) և Վիկտորիա (Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ) ռազմաբազանդերի դեմ:
Պիտակ