Սաուդյան կոալիցիան 124 անգամ խախտել է Եմենում հրադադարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i170862-Սաուդյան_կոալիցիան_124_անգամ_խախտել_է_Եմենում_հրադադարը
Վերջին 24 ժամում Սաուդյան կոալիցիան Եմենում 124 անգամ խախտել է հրադադարը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 01, 2022 12:45 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիան 124 անգամ խախտել է Եմենում  հրադադարը

Վերջին 24 ժամում Սաուդյան կոալիցիան Եմենում 124 անգամ խախտել է հրադադարը:

IRNA-ի հաղորդմամբ, Կիրակի օրը սաուդյան կոալիցիան վերջին 24 ժամվա ընթացքում 124 անգամ խախտել է Եմենի մարդասիրական և ռազմական հրադադարը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ սաուդյան կոալիցիոն ուժերի հրետանին թիրախավորել է նաև Ալ-Հուդայդա նահանգի տարածքները։

Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի շարք այլ երկրների աջակցությամբ, 2015թ ռազմական պատերազմ է սկսել Եմենի դեմ և ցամաքային, ծովային և օդային շրջափակման ենթարկել այդ երկիրը:

Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենում պատերազմի բռնկման հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուր հազարավոր եմենցիներ, ևս 4 միլիոնը տեղահանվել է: