Բաղդադից հյուսիս հարձակում են գործել գազի վերամշակման գործարանի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i17089-Բաղդադից_հյուսիս_հարձակում_են_գործել_գազի_վերամշակման_գործարանի_վրա
Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս գտնվող գազի վերամշակման գործարանում մահապարտ ահաբեկիչների հարձակման հետեւանքով 7 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է ֆրանսիական La Croix պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2016 05:07 Asia/Tehran
  • Բաղդադից հյուսիս հարձակում են գործել գազի վերամշակման գործարանի վրա

Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս գտնվող գազի վերամշակման գործարանում մահապարտ ահաբեկիչների հարձակման հետեւանքով 7 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է ֆրանսիական La Croix պարբերականը:

Հարձակման արդյունքում նաեւ գազի պահուստարաններ են հրդեհվել:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ-ը:

Իրաքի կառավարության տվյալներով, երկրում ԻԼԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող տարածքների թիվը զգալիորեն կրճատվել է. խմբավորում վերահսկում է Իրաքի տարածքների 14%-ից ոչ ավելին, մինչեւ 2014 թվականին այդ  ցուցանիշը 40% էր: