Մահափորձ Բաշար Ասադի դեմ՝ Ֆեթր տոնի աղոթքին մասնակցելուց առաջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i170978-Մահափորձ_Բաշար_Ասադի_դեմ_Ֆեթր_տոնի_աղոթքին_մասնակցելուց_առաջ
Լրատվական աղբյուրները հրատապ լուրերում տեղեկացրել են, որ Սիրիայի նախագահի դեմ մահափորձ է կատարվել այն ժամանակ, երբ նա այցելում էր Ալ-Հասան մեծ մզկիթ՝ Ֆեթր տոնի աղոթքին մասնակցելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2022 07:42 Asia/Tehran

Լրատվական աղբյուրները հրատապ լուրերում տեղեկացրել են, որ Սիրիայի նախագահի դեմ մահափորձ է կատարվել այն ժամանակ, երբ նա այցելում էր Ալ-Հասան մեծ մզկիթ՝ Ֆեթր տոնի աղոթքին մասնակցելու համար:

Երկուշաբթի առավոտյան, Լիբանանյան Ալ-Մանար լրատվական ցանցըհաղորդել է, որ չնայած միջադեպին, Դամասկոսի Ալ-Հասան մեծ մզկիթում ներկա քաղաքացիները մեծ ոգևորությամբ են դիմավորել Սիրիայի նախագահ Բաշար  Ասադին:

Սիրիական անվտանգության աղբյուրները չեն նշել Ասադիդեմ իրականացված մահափորձի մանրամասները, սակայն տեսագրությունները, որոնք հրապարակվել են Ասադի՝ մզկիթ մտնելուց և քաղաքացիների կողմից Ֆեթր տոնի աղոթքի ժամանակ դիմավորելու պահից, ցույց են տալիս, որ նա կատարյալ առողջ է:

Սիրիայի ախագահի կինը՝ Ասմա Ասադը այս առնչությամբ հայտարարել է. «Անվտանգության ուժերը Սիրիայի բոլոր շրջաններում հետապնդելու են վախկոտ հարձակման հեղինակներին »։

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ  չեն հրապարակվել։