Մահափորձ Բաշար Ասադի դեմ՝ Ֆեթր տոնի աղոթքին մասնակցելուց առաջ
Լրատվական աղբյուրները հրատապ լուրերում տեղեկացրել են, որ Սիրիայի նախագահի դեմ մահափորձ է կատարվել այն ժամանակ, երբ նա այցելում էր Ալ-Հասան մեծ մզկիթ՝ Ֆեթր տոնի աղոթքին մասնակցելու համար:
Երկուշաբթի առավոտյան, Լիբանանյան Ալ-Մանար լրատվական ցանցըհաղորդել է, որ չնայած միջադեպին, Դամասկոսի Ալ-Հասան մեծ մզկիթում ներկա քաղաքացիները մեծ ոգևորությամբ են դիմավորել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Սիրիական անվտանգության աղբյուրները չեն նշել Ասադիդեմ իրականացված մահափորձի մանրամասները, սակայն տեսագրությունները, որոնք հրապարակվել են Ասադի՝ մզկիթ մտնելուց և քաղաքացիների կողմից Ֆեթր տոնի աղոթքի ժամանակ դիմավորելու պահից, ցույց են տալիս, որ նա կատարյալ առողջ է:
Սիրիայի ախագահի կինը՝ Ասմա Ասադը այս առնչությամբ հայտարարել է. «Անվտանգության ուժերը Սիրիայի բոլոր շրջաններում հետապնդելու են վախկոտ հարձակման հեղինակներին »։
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել։