Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i171194-Ջեյհուն_Բայրամովը_հանդիպել_է_ԵԱՀԿ_Մինսկի_խմբի_ֆրանսիացի_համանախագահի_հետ
Մայիսի 3-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպան Բրիս Ռոքֆոյի հետ։ Այս մասին Azeri Daily-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2022 15:37 Asia/Tehran
  • Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ

Մայիսի 3-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպան Բրիս Ռոքֆոյի հետ։ Այս մասին Azeri Daily-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Մասնավորապես, մտքերի փոխանակում է տեղի ունեցել երեք երկրների ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վիճակի շուրջ»։