Ալ-Աղսա մզկիթում կատարվել է Ալ-Զուհա ամենաերկար աղոթքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i171228-Ալ_Աղսա_մզկիթում_կատարվել_է_Ալ_Զուհա_ամենաերկար_աղոթքը
Ալ-Աղսա մզկիթի պատմության մեջ Ալ-Զուհա ամենաերկար աղոթքը կատարվել է ավանաբնակների ներխուժմանը դիմակայելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2022 12:11 Asia/Tehran
  • Ալ-Աղսա մզկիթում կատարվել  է Ալ-Զուհա ամենաերկար աղոթքը

Ալ-Աղսա մզկիթի պատմության մեջ Ալ-Զուհա ամենաերկար աղոթքը կատարվել է ավանաբնակների ներխուժմանը դիմակայելու համար։

Այս շաբաթ սիոնիստ ավանաբնակների  խմբեր սիոնիստներին կոչ են արել այսօր  գնալ Ալ-Աղսա մզկիթ՝   «Անկախության օրվա» առիթով:

Սիոնիստական ​​ռեժիմն այդ նպատակով բացել է նաև Ալ-Աղսա մզկիթի  Բաբ ալ-Մաղարեբա անունով մուտքի դուռը, և սիոնիստ  առաջին խումբը մտել է մզկիթ։

Պաղեստինի օկուպացիայի տարելիցի պատրվակով, սիոնիստ ավանաբնակները  նեխուժել են Ալ-Աղսա մզկիթ, :

Մզկիթում կատարվել է ալ- Զուհա աղոթքը, որ համարվում է Ալ-Աղսա մզկիթի պատմության մեջ ամենաերկար աղոթքը։

«Պաղեստին ալ-Յում» լրատվական կայքի հաղորդման համաձայն, Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման խոսնակ Թարիղ Սելմին հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ալ-Աղսա մզկիթում պաղեստինցիների միասնական ներկայությունը հովանավորվում է  պաղեստինյան դիմադրության կողմից, և որ օրինական զենքերն ու սուրը կպաշտպանեն նրանց։